Լրահոս
Իրավական
18:27
08.07.25
272

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։

Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չի ընդունում մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալ։

«Առողջական խնդիրներ ունեի, ինձ զանգահարել են, բուժհիմնարկից են հրավիրել այստեղ։ Հաշվի առնելով, որ 18 ժամվա ընթացքում պիտի մեղադրանք առաջադրվի, ներկայացել եմ քննչական կոմիտե»,–ասաց Օհանյանը ՝ նշելով, որ չի կարող մանրամասնել, թե ինչու համաձայն չէ առաջադրված մեղադրանքի հետ, որովհետև ստրոգրել է նախաքննության գաղտնիք չհրապարակելու մասին փաստաթուղթը։