Լրահոս
Սպորտ
18:08
06.07.22
192

Սևիկյանը նոր ակումբ ունի

Img default alt hy

«Armsport.am»-ի փոխանցմամբ՝ Հայ կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Լևանտեում», երեք տարվա պայմանագիր է կնքել «Պարի ՆՆ»-ի հետ (նախկին «Նիժնի Նովգորոդ»)։

2016 թվականից 20-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։

Այս հունիսին տեղեկություն հայտնվեց, որ 20-ամյա կիսապաշտպանը կարող է Հայաստանի մարզական քաղաքացիություն ստանալ։