Լրահոս
Հասարակական
23:43
04.07.22
296

Սևանի թերակղզում բախվել են Toyota Camry-ն ու 07-ը. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը  21:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 66.5-րդ կմ հատվածում՝ Սևանի թերակղզու խաչմերուկում, բախվել են Toyota Camry և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն: 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել 07–ի գազաբալոնն ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: 

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում քրեական վարույթ է  նախաձեռնվել: 

Ըստ նախնական տեղեկությունների՝  07-ը Սևանի թերակղզուց  դուրս գալուց է եղել, իսկ Toyota Camry-ն Դիլիջանից դեպի  Երևան ընթանալիս բախվել է  07-ին, ապա ճանապարհի բաժանարար երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանցից  մի քանի հենասյուներ և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում: