Լրահոս
Հասարակական
23:45
13.06.22
121

Սևանի հիվանդանոցի հարևանությամբ Mercedes-ը բախվել է հողաթմբերին և մխրճվել ծառերի մեջ

Img default alt hy

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում 40-ամյա Մարատ Ս.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ծառերի մեջ: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: