Լրահոս
Տնտեսական
22:20
03.10.22
114

Սևանա լճից ոռոգման նպատակներով այս տարի բաց է թողնվել 165 միլիոն 63 հազար խորանարդ մետր ջուր

Img default alt hy

Այս տարվա հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ոռոգման նպատակներով Սևանա լճից բաց է թողնվել 165 միլիոն 63 հազար խորանարդ մետր ջուր։ Ինչպես տեղեկացրին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2022 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 43 սանտիմետրի վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 54 սանտիմետր նիշի դիմաց։

2022 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է  տեղափոխվել 155 միլիոն 444 հազար խորանարդ մետր ջուր։ Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ Սևանա լճից ոռոգման նպատակներով ջրբացթողումները դադարեցված են սեպտեմբերի 19-ից։