Լրահոս
Հասարակական
16:07
09.09.22
246

«Սևան» ՔԿՀ-ի մոտակա դաշտերում հրդեհ է բռնկվել

Img default alt hy

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։59-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի «Սևան» քրեակատարողական հիմնարկի մոտակա դաշտերում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 13։05-ին, մարվել՝ 13։09-ին: Այրվել է մոտ 55 հա խոտածածկույթ: