Լրահոս
Հասարակական
23:45
05.10.22
108

Սևան քաղաքում այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ

Img default alt hy

Հոկտեմբերի 5-ին` ժամը 19։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գոմաձոր թաղամասի մոտակա սարերում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։32-ին, մարվել՝ 22։18-ին։ Այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ։