Լրահոս
Սպորտ
14:52
09.09.22
85

Սարգիս Ադամյանը մասնակցել է «Քյոլնի» Կոնֆերենցիաների լիգայի հանդիպմանը

Img default alt hy

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Սարգիս Ադամյանը մասնակցել է Կոնֆերենցիաների լիգայի «Նիս»-«Քյոլն» հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի անդրանիկ տուրում «Քյոլն» արտագնա խաղում մրցել է «Նիսի» հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի`1:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը «Քյոլնի» մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման է դուրս եկել 56-րդ րոպեին: