Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:45
22.11.25
820

Միջազգային հանրությունը դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ կիրառվող քաղաքական հետապնդnւմները

Img default alt hy

Վաշինգտոնում կազմակերպված «Քրիստոնեության հալածանքները Հայաստանում» թեմայով քննարկմանը միջազգային իրավագետ Փիթեր Ֆլյուն, ի թիվս այլ մասնագետների, ներկայացրել է քաղաքական հետապնդումների պատկերը Հայաստանում։

Նա նշել է, որ հայ ազգի, Հայոց եկեղեցու բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ նախնական կալանքը որպես պատիժ կիրառելը խիստ մտահոգիչ է։

«Միայն կարելի է պատկերացնել, թե ինչ կլիներ, երբ կաթոլիկ երկրի ղեկավարը, օրինակ՝ Իտալիայում Ջեորջիա Մելոնին սկսեր հարձակվել Լեո Պապի վրա «Ֆեյսբուքում» և ասեր՝ մենք հանձնաժողով կհրավիրենք տապալելու Լեո Պապին:

Նման մի շոկային պատմություն ցնցել է Հայաստանի ժողովրդին: Միևնույն ժամանակ մենք ականատես ենք եղել եպիսկոպոսների, հոգևորականների և հավատացյալների ձերբակալություններին: Նրանցից մեկը Սամվել Կարապետյանն է», - հայտարարել է Ֆլյուն: