Լրահոս
Սպորտ
18:10
05.10.22
103

Սամբոյի աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում

Img default alt hy

Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Սամբոյի դեռահասների, պատանիների, երիտասարդների աշխարհի առաջնությունը: Ինչպես հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, Երևանը 2022 թ. հոկտեմբերի 13-16-ն այդ նպատակով կհյուրընկալի ավելի քան 500 մարզիկ-մարզուհու՝ բոլոր մայրցամաքներից:

Առաջնության հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին ժամը 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: