Լրահոս
Քաղաքական
14:20
14.06.22
102

«Սահմանազատման հանձնաժողովը կապ չունի ԼՂ խնդրի հետ». Փաշինյանը՝ «Ալ Ջազիրային»

«Սահմանազատման հանձնաժողովը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ», - այսպես է պատասխանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության լրագրողի այն հարցին, թե ինչպիսին կլինի Փաշինյանի դիրքորոշումը, եթե սահմանազատման հանձնաժողովը որոշի, որ Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը պետք է պատկանի Ադրբեջանին: