Լրահոս
Քաղաքական
22:01
06.06.25
210

Սաղ իրանք են, ընտանիքներով տեղավորվում են. Արարատ Միրզոյանի կինը հիմնադրամի տնօրեն է դարձել

 

Երևանցիներն արդեն չեն զարմանում, երբ լսում են, որ պետական որևէ «յուղոտ» պաշտոնում իշխանավորի բարեկամ է նշանակվել: Հերթական նշանակումն է եղել, որն ըստ քաղաքացիների՝ ՔՊ-ականներին բնորոշ է: Ատգործնախարարի կինը նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն: Ոչ միայն կոռուպցիա, այլև շահերի բախում են տեսնում մարդիկ: Գոհար Աբաջյանը ղեկավարելու է այն հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի կազմում է իր ամուսինը՝ Արարատ Միրզոյանը: