Լրահոս
Քաղաքական
14:15
12.07.25
241

Սա դավաճանություն է. խաղաղություն չի կարող լինել ազգային արժանապատվության հաշվին. Մհեր Մելքոնյան

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Երկիրը կանգնած է ազգային խորը ճգնաժամի առաջ, իսկ իշխանության ղեկին կանգնած է մեկը, ով պատրաստ է ամեն ինչի՝ միայն թե պահի իր աթոռը։

Պատրաստ է զիջել, ստորանալ, լռել, թաքնվել, դավաճանել….

Մենք երբեք այսպիսի անողնաշար, վախկոտ և թշնամու շահերը սպասարկող ղեկավար չենք ունեցել։ Նրա խաղաղության անվան տակ քարոզվող ամեն հայտարարություն մի նոր կապիտուլյացիա է:

Երբ երկրի ղեկավարը նախընտրում է լռել այն պահին, երբ պետք է խոսել, նա դառնում է կամա թե ակամա՝ հակապետական շահերի գործընկերը։

Ո՛չ, պարոն վարչապետ կոչեցեալ, սա խաղաղություն չէ։

Սա ազգային շահերի վաճառք է։

Սա դավաճանություն է պետական շահերին և ապագա սերունդներին։

Խաղաղություն չի կարող լինել ազգային արժանապատվության հաշվին»: