Լրահոս
Քաղաքական
22:00
10.07.25
356

Սա բռնապետական ռեժիմի կողմից իրականացվող պետական ահաբեկչություն է. Լիլիթ Գալստյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․

«Իրավապահների այսօրվա «գործողությունները» փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցրած «սաղիդ կլցնեմ ԱԱԾ-ի պադվալները» հանձնարարականի ուղիղ կատարումն է։։

Սա բռնապետական ռեժիմի կողմից իրականացվող պետական ահաբեկչություն է՝ 37 թ. ձեռագրով, որը որևէ առնչություն չունի օրենքի և իրավունքի հետ:

Նպատակը՝ լռեցնել և բռնաճնշել ընդդիմության հնարավոր օջախները: Հայ Առաքելական եկեղեցին և Դաշնակցությունը սրանց համար թշնամական թիրախ են, արշավում են ամենաանբարո և քստմնելի մեթոդներով:

Այսպես կոչված հետախուզությամբ բացահայտված առարկաները օրինական են տնտեսական կամ կենցաղային․․․ահաբեկչության հետ որևէ առնչություն չունեն։

Իրավապահ համակարգը վստահաբար գիտակցում է, որ դարձել է փաշինյանին ու ռեժիմին ծառայող կլասիկ բռատիրական գործիք:

Զուգահեռ՝ նիկոլական զազրելի ու տգետ ողջ քարոզչական մեքենան լծվել է ահաբեկչություն կեղծ պիտակը դաշնակցությանը կպցնելու գործին:

Այս կեղծ և անբարո մեղսագրման տակ իշխանությունները կփորձեն ներսում և դրսում արդարացնել իրենց հակաիրավական-ռեպրեսիվ գործողությունները:

Սա նաև հանրային ուշադրությունը շեղող գործողություն է՝ հերթական հակազգային և հակապետական քայլը քողարկելու համար: Ակնհայտ է, թե այսօրվա փաշինյան-ալիև հանդիպումն ինչ հետևանքներով է հղի՝ մասնավորապես Սյունիքի համար:

Դաշնակցությունը ռեպրեսիաներ շատ է տեսել, ծանոթ ձեռագիր է 90-ական թվականներից։

Բայց ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ավելին է, քան շարքային կուսակցություն լինելը»:

Այն ազգային գաղափարախոսություն է և արժեքային հենք ու ողնահար հարյուր հազարների համար: