Լրահոս
Իրավական
16:19
13.06.22
408

Ռուստամ Բաքոյանին մեղադրած անձը հերքում է ասածները և ներողություն խնդրում նրանից

 

Ազգային ժողովի «Մարդու իրավունքների» հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը այսօր խորհրդարանում փորձել է խուսափել իր նախկին քաղաքացիական կնոջը ծեծելու մեղադրանքների մասին լրագրողների հարցերից:

Ասել է միայն, որ ինքը դիմել է իրավապահներին՝ խնդրելով ուսումնասիրել մեղադրանքը: Բաքոյանը պնդում է, որ մեղադրանքն ամբողջովին ապատեղեկատվություն է:

Բաքոյանի քաղաքացիական կին ներկայացող Լիլիթը այսօր զանգահարել է իրենից հարցազրույց վերցրած «Հայլուր»-ի թղթակցին և հայտնել, որ հերքում է այն ամենը, ինչ պատմել է հարցազրույցի ընթացքում: Ճշտող հարցին՝ դա նշանակում է, որ ամուսինը իրեն չի՞ ծեծել, կինը պատասխանել է՝ «մանրամասնել չեմ ուզում, միայն հերքում եմ ասածս և ներողություն խնդրում Ռուստամ Բաքոյանից»: