Լրահոս
Քաղաքական
15:15
15.07.25
237

Ռուսաստանը խաղից դուրս է մնում․ Գարիկ Քեռյան

Img default alt hy

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հավաքական Արևմուտքն արդեն երկու կենտրոն ունի՝ ԱՄՆ և Ֆրանսիա/ԳՖՀ/Մեծ Բրիտանա եռյակը: Ահա թե ինչու Ստամբուլյան և Աբու Դաբիի բանակցությունների արդյունքները պետք է տեղեկացվեն Բրյուսելում և Փարիզում: Վերջիններս ավելի մոտ են ՀՀ ներկա իշխանություններին: Ամենայն հավանականությամբ այս նպատակով է այժմ պաշտոնական այցեր իրականացնում ՀՀ վարչապետը: Խաղից դուրս է մնում Ռուսաստանը: Եվ այստեղ է թաքնված վերջնական բանալին, որը դեռ չի երևում»։