Լրահոս
Միջազգային
23:26
06.06.25
204

Ռուսաստանը հուժկու գրոհներ է սկսել օդում, ջրում ու ցամաքում. Թրամփը չի ուզում օգնել Ուկրաինային

Լուսաբացին ռուսական զինուժը հրթիռակոծել է Կիևը: 4 մարդ է զոհվել: Ռուսական տարածքներն էլ են ռմբակոծվել: Ու գրեթե նույն ժամին Գերմանիայի կանցլերը Վաշինգտոնում Ուկրաինայի համար զենք է խնդրել Թրամփից ու մերժում ստացել: ԱՄՆ նախագահը ռուս-ուկրաինական պատերազմը համեմատել է այգում երեխաների կռվի հետ: Նրա կարծիքով՝ պետք է թողնել որ, Թրամփի բառերով, իրար ատող Պուտինն ու Զելենսկին մի քիչ կռվեն, հետո նոր իրենք կմիջամտեն, կբաժանեն: