Լրահոս
Քաղաքական
12:58
13.09.22
128

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ իրավիճակի սրումից. ՌԴ ԱԳՆ

Img default alt hy

Մոսկվայում խիստ մտահոգություն են հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ։

«Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, ցուցաբերել զսպվածություն և անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ ռուսական կողմը սերտ կապի մեջ է Բաքվի և Երեւանի հետ:

«Հայաստանի ղեկավարությունից ստացվել է կոչ՝ աջակցելու իրավիճակի կարգավորմանը՝ առկա երկկողմ համաձայնագրերին համապատասխան և ՀԱՊԿ-ի միջոցով», - ասվում է հայտարարության մեջ:

«Ակնկալում ենք, որ այս տարվա սեպտեմբերի 13-ին Մոսկվայում ռուսական միջնորդության արդյունքում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը կիրականացվի ամբողջ ծավալով», - ընդգծել են ԱԳՆ-ում: