Լրահոս
Քաղաքական
14:18
04.10.22
138

«Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից». ՀԺ-ի «հավաստի աղբյուր»

«Հայաստանն ու Ղարաբաղը Ռուսաստանի գլոբալ ցանկությունների շղթայի մի մասն են»: Նորից հրապարակում է արել Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» հավաստի աղբյուրը:

Ըստ որի՝ Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, մասնավորապես, որ Հայաստանը դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։

Գործողությունների իմաստն է ցույց տալ Հայաստանի խոցելիությունը, որ մեր երկիրը րոպե առաջ դիմի «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար։