Լրահոս
Միջազգային
20:10
13.06.22
84

Ռումինիայում արձանագրվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

Img default alt hy

Ռումինիայի մայրաքաղաքում բնակիչներից մեկի մոտ ախտորոշվել է կապիկի ծաղիկ: Սա երկրում առաջին դեպքն է: Վարակված քաղաքացին գտնվում է հիվանդանոցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռումինիայում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է արձանագրվել: Խոսքը Բուխարեստից 26-ամյա տղամարդու մասին է: Վարակը հաստատվել է լաբորատոր համապատասխան փորձաքննությունից հետո»,-ասված է նախարարության հաղորդագրությունում:

Վարակված քաղաքացու մոտ ախտանշանները ի հայտ են եկել 4 օր առաջ, սակայն նոր բուժհաստատություն դիմել է նախօրեին: Ներկայում  նա մեկուսացված է: