Լրահոս
Տարածաշրջան
16:47
10.06.22
196

ՌԻԱ «Նովոստի»-ն Ադրբեջանում արգելափակվելուց հետո կայքից հեռացրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը

Img default alt hy

«Tert.am»-ը գրում է․

«Ռուսական ՌԻԱ «Նովոստի» լրատվական գործակալությունն իր կայքից հեռացրել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը, որի հրապարակումից հետո կայքն Ադրբեջանում արգելափակվել էր:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Բեգլարյանի հետ հարցազրույցի պատճառով կայքի արգելափակման առնչությամբ հայտարարել էր, որ ռուսական պետական գործակալությունները, իբր, տարածում են «զրպարտչական տեղեկատվություն», որը հակադրվում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը» և խթանում է «անջատողական միտումները»։