Լրահոս
Սպորտ
10:44
06.07.22
177

Ռեքս Կալամյանը մեկնաբանել է Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում Հայաստանի հավաքականի հաղթանակը

Img default alt hy

Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը մեկնաբանել է փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի հաղթանակը

«Շատ ուրախ և գոհ եմ թիմի խաղից: Այս ընթացքում համառ պայքար ենք մղել և ցույց տվել հայկական ոգու ուժը: Կարծում եմ, որ մենք՝ հայերս, չնայած բազմաթիվ փորձությունների՝ շարունակում ենք մնալ կանգուն։ Եզրափակիչ հանդիպման և, ընդհանրապես ողջ մրցաշարի ընթացքում թիմը ցույց տվեց դա։ Նրանք խաղացին համառորեն, խաղացին միմյանց համար, և ես իրապես ուրախ եմ նրանց համար»,- Կալամյանի խոսքերը փոխանցել է բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մասնագետի խոսքով` եզրափակիչն իսկապես բարդ է եղել, քանի որ Մալթան մեկնարկային րոպեներին նկատելի առավելություն է ստացել:

«Հույս ունեմ, որ ապագայում կկարողանամ շարունակել աշխատանքն այս թիմի հետ և կնպաստեմ բասկետբոլի զարգացմանը Հայաստանում։ Ես այստեղ եմ և ցանկանում եմ օգնել։ Չգիտեմ՝ ինչպես կստացվի հետագայում, բայց շատ ոգևորված եմ հայկական բասկետբոլի ապագայի հեռանկարով,- ասել է Ռեքս Կալամյանը: