Լրահոս
Տարածաշրջան
17:40
12.09.22
129

ՌԴ-ում կին վարորդը կծել է ոստիկանին

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 11-ի երեկոյան Պենզայում վարորդը բարկացել է ոստիկանի վրա, որը կանգնեցրել է նրա մեքենան և կծել տղամարդուն։

Ինչպես հայտնի է դարձել Ռեն TV-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանը, գտնվելով ծառայության մեջ, կանգնեցրել է ավտոմեքենան՝ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար: Մեքենայի ղեկին կին է նստած եղել։ Նա սկսել է վրդովվել այն փաստից, որ իրեն կանգնեցրել են, որից հետո կծել է իրավապահին։

Ագրեսիվ քաղաքացուհու կծելուց հետո ոստիկանը դիմել է հիվանդանոց։ Փաստի առթիվ կատարվում է ստուգում։