Լրահոս
Հասարակական
13:15
08.03.23
159

Րաֆֆու փողոցում՝ էլեկտրական սյան վրա, այրվել են մալուխներ

Img default alt hy

Երեկ՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայութւան 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Րաֆֆու փողոցում «ԱյԴի» բանկի մոտ էլեկտրական սյան վրա մալուխներ են այրվում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի օարեկները։ Վերջիններս քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով տեղում սահմանազատել են տարածքը, այնտեղից դուրս բերել մի քանի ավտոմեքենաներ և մոտ 2 ժամ սպասել էլեկտրացանցի աշխատակիցներին, որպեսզի հոսանքազրկեն։

Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Պարզվել է, որ այրվել են ինտերնետի մալուխ և էլեկտրական լարեր։