Լրահոս
Իրավական
13:12
04.10.22
387

Քյարամյանը նոր նշանակում է արել ՔԿ-ում

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հայրապետ Հարյրապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնից:

Արդարադատության երրորդ դասի խորհրդական Հայրապետ Քյարամի Հայրապետյանի կենսագրությունը

Հայրապետ Քյարամի Հայրապետյանը ծնվել է 1989 թվականին, Կոտայքի մարզի Քասախ գյուղում:

2010թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Աշխատանքային գործունեություն

2010-2012թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչ

2012-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի քննիչ

II-X.2014թ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ

2014-2015թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ

2015-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ

V- VIII.2018թ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ

2018-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության ՀԿԳ քննիչ

2021-2022թթ. - ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած չէ: