Լրահոս
Հասարակական
11:30
29.11.25
394

ՔՊ-ից դուրս եկած՝ Շենգավիթի նախկին թաղապետը Մայր տաճարում մասնակցում է պատարագի. News.am

Img default alt hy

ՔՊ-ից դուրս եկած՝ Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանն այսօր Մայր տաճարում մասնակցում է պատարագի, հայտնում է News.am-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեռեւս այս տարվա մայիսին Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ էին ձերբակալվել՝ կաշառք ստանալու և կաշառք  տալու մեղադրանքներով։

Ավելի ուշ ձերբակալվել, ապա կալանավորվել էր նաեւ Ռազմիկ Մկրտյանը։ Այնուհետեւ նրա կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։ Մկրտչյանն ավելի ուշ սեփական դիմումի համաձայն դուրս էր եկել ՔՊ–ից։