Լրահոս
Իրավական
11:10
11.03.23
146

«Քովիդի գործով» կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրենը

Img default alt hy

Կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը, լուրն Aysor.am-ին հաստատեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում, որը փոխնախարար էր Արսեն Թորոսյանի՝ Առողջապահության նախարար եղած ժամանակ։

Կկալանավորվի՞ արդյոք Սիմոնյանը. միջնորդության քննությունը տեղի կունենա այսօր:

Հակակոռուպցիոն կոմիտե էին հրավիրվել և հարցաքննվել ՀՀ առողջապահության նախարարության և կից ստորաբաժանումների բազմաթիվ աշխատակիցներ, որոնք նախկինում ներգրավված են եղել Covid համավարակի ժամանակ հիվանդների բուժման կազմակերպման և պետական միջոցների բաշխման գործընթացում։

Ավելի ուշ այս գործով Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարությամբ հանդես եկավ` ներկայացնելով մանրամասները: Ձերբակալվել էին 11 անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետը. հափշտակվել է ավելի քան 119 միլիոն դրամ:

Չի բացառվում, որ նույն գործով մեղադրվողների շարքում կարող է հայտնվել այդ ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. Գլխավոր դատախազությունը կարող է միջնորդություն ներկայացնել ԱԺ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով։

Հիշեցնենք, որ Քովիդի ժամանակ արտակարգ դրություն սահմանվեց ՀՀ տարածքում. ՀՀ պարետ էր նշանակվել այն ժամանակ փոխվարչապետ, այժմ` Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: