Լրահոս
Քաղաքական
14:15
10.11.25
252

Քոչարյանի առաջարկները. կոնֆլիկտի փոխարեն՝ ներքին համերաշխություն, զինադադարի փոխարեն՝ խաղաղություն

«5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահն ընդգծել է Հայաստանում ներքին համերաշխության կարևորությունը, իսկ Փաշինյանի՝ իշխանության մնալու դեպքում դա երբեք չի լինի: «Իր մարմնի մեջ այդ չարությունը չի տեղավորվում, անընդհատ դուրս է տալիս։ Եթե ինքն է լինելու, այդպես է լինելու, մենք ներքին համերաշխություն ու կայունություն չենք ունենալու»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։ Նախագահը նաև նշել է, որ չի հավատում որևէ խաղաղության, որը ամրագրված չի երաշխիքային ինչ-որ մեխանիզմներով։