Լրահոս
Հասարակական
16:30
08.07.25
820

Քննչական բաժնի պետի տեղակալը կանխել է ինքնասպանության փորձը

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Տեղեկություններ են ստացվել, որ մի կին Նոր Հաճնի կամրջից սպառնում է իրեն նետել: 
 
Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում քննչական բաժնի պետի տեղակալ Տ. Բաղյանը մոտ 40 րոպե բանակցություններ է վարել այդ կնոջ հետ, որպեզի նա հրաժարվի դիմել այդ ծայրահեղ միջոցին և, ի վերջո, նրան հաջողվել է համոզել, որից հետո կնոջն  ավտոմեքենայով տեղափոխել են անվտանգ վայր: 
 
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Թե ինչն է եղել կնոջ կողմից նման ծայրահեղ քայլի դիմելու պատճառը, պարզվում է: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ կինը Կոտայքի մարզի բնակիչ է: