Լրահոս
Հասարակական
13:05
08.09.22
91

Քննարկվել է Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման հարցը

Img default alt hy

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն այսօր ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Նովոսիբիրսկի մետրոպոլիտենի տնօրեն Չմիխաիլո Արկադիի հետ, հանդիպման մանրամասները ներկայացված են Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ հանդիմանը մասնակցում էին նաև Երևանի մետրոպոլիտենի շահագորշման գծով տնօրենի տեղակալ Ս․ Եղիազարյանը և «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են մետրոպոլիտենի զարգացման խնդիրներին, նոր կայարանների կառուցման և շահագործման առանձնահատկություններին և երթևեկության կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցերին։