Լրահոս
Քաղաքական
20:50
09.03.23
89

ՔԿ-ն Փաշինյանի հրահանգով կրկին խանգարել է իմ գործուղմանը Հելսինկի և մասնակցությանը ԵԺԿ վեհաժողովին․ Աշոտյան

Img default alt hy

Նիկոլի կամակատար հանդիսացող Քննչական կոմիտեն նրա հրահանգով կրկին խանգարել է իմ գործուղմանը և մասնակցությանը Եվրոպայի ամենախոշոր և իշխող կուսակցության՝ ԵԺԿ-ի աշխատանքներին, այս անգամ՝ Հելսինկիում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Այն էլ՝ Հայաստանի ևԱրցախի շուրջ այս սրվող և ահագնացող զարգացումների ընթացքում։

Քիչ առաջ ԵԺԿ Գլխավոր քարտուղար Թանասիս Բակոլասը իր պաշտոնական էջում խիստ քննադատել է Հայաստանի իշխանությունների այս արարքը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարությանը կրկին մերժել են ԵՄ այցելելու և ԵԺԿ Քաղաքական վեհաժողովին մասնակցելու։

Մենք դատապարտում ենք Հայաստանի իշխանություններին ժողովրդավարական գործընթացներին խոչընդոտներ ստեղծելու համար և կոչ ենք անում նրանց դադարել չարաշահել իրավապահ համակարգը ընդդեմ քաղաքական օպոնենտների»,- գրել է նա։