Լրահոս
Առողջապահական
20:01
04.07.22
1 142

Քինուա. օգտակար հատկությունները, հակացուցումները

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է․

«Քինուան սպիտակուցի աղբյուր է, որոշ տեսակներ կարող են պարունակել ընդհուպ 20% սպիտակուց, այն դեպքում երբ օրինակ բրինձը պարունակում է 7% սպիտակուց: Քինուան նաև հակաօքսիդանտների աղբյուր է։

Քինուայի սպիտակուցը կազմությամբ մոտ է կանթնային սպիտակուցին։ Այն օգտակար է հատկապես երեխաների, հղիների համար։ Սննդարար է, հագեցնող է, մեղմում է սովի զգացումը։

Քինուան նաև պարունակում է լիզին, որ կարևոր է կալցիումի յուրացման համար։ Պարունակում է նաև ճարպեր, ածխաջրեր, թաղանթանյութ, որ բարելավում է մարսողությունը, կարգավորում միկրոֆլորան, ազատում է օրգանիզմը տոքսիններից, նվազեցնում է վերջույթների այտուցվածությունը, ինչպես նաև նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը։ Թաղանթանյութով հարուստ մթերքները որպես կանոն ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս, այսպիսով՝ շաքարային դիաբետ ունեցողների սննդակարգում կարևոր բաղադրիչ են։

Քինուան նաև վիտամինների, միկրոտարրերի պաշար է, պարունակում է B խմբի վիտամիններ, ֆոսֆոր (3 անգամ շատ բրնձի համեմատությամբ), երկաթ, կալցիում, ցինկ։ Կալցիումի շնորհիվ քինուան նպաստում է ոսկորների ամրությանը, հոդերի առողջությանը։

Քինուայի չարաշահումը կարող է պատճառ դառնալ երիկամների խանգարման, հոդատապի սրման։ Մինչև օգտագործելը կարևոր է քինուան թրջել՝ ցանկալի է ամբողջ գիշեր թողնել ջրում, ապա նորից լավ լվանալ մինչև պատրաստելը՝ խուսափելու համար հնարավոր դառը համից»։