Լրահոս
Հասարակական
12:20
11.03.23
227

Քաղաքացին ընկել է փոսը

Img default alt hy

Մարտի 11-ին, ժամը 10:28-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի Երևանյան խճուղու տներից մեկի մոտ քաղաքացին ընկել է փոսը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փոսից, ով հոսպիտալացվել է Վեդու ԲԿ։