Լրահոս
Սպորտ
19:10
05.10.22
117

«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչը մեծ սպասելիքներ ունի «Ժալգիրիս»-ի դեմ խաղից

Img default alt hy

Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի կարծիքով Հայաստանի չեմպիոնն ամբողջապես պատրաստ է Կոնֆերենցիաների լիգայի «Ժալգիրիս»-ի դեմ սպասվելիք խաղին:

«Ժալգիրիս»-ը կարող է մեզ համար խնդիրներ ստեղծել, եթե մենք մեր կազմած պլանը խաղադաշտում կյանքի չկոչենք: «Փյունիկ»-ը պատրաստ է առաջիկա խաղին և թիմը մարտական է տրամադրված: Ես չեմ տեսնում մեկ խնդիր անգամ, որ կարող եմ նշել այս պահին»,- լրագրողների հետ նախախաղային ասուլիս ժամանակ ասել է «Փյունիկ»-ի մարզիչը:

Մելիքյանը չցանկացավ բացահայտել «Փյունիկ»-ի պլանները և շեշտեց, որ վերլուծել են մրցակցին` «Ժալգիրիս»-ին:

Մասնագետն ընդգծեց այս խաղում երկրպագուների ներկայության կարևորությունն ու խնդրեց ներկա գտնվել խաղին:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակներում «Փյունիկ»-ը Երևանում կընդունի «Ժալգիրիս»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:45-ին: