Լրահոս
Հասարակական
15:54
13.06.22
129

Պտղավան գյուղում ավտոմեքենա է այրվել

Img default alt hy

Այսօր՝ ժամը 10:43-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղավան գյուղում ավտոմեքենա է այրվում:

Պարզվել է, որ 1-ին փողոցի 2-րդ փակուղում այրվում է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․ Խ․). տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:19-ին, մարվել՝ 11:37-ին: Այրվել է ավտոմեքենան: