Լրահոս
Սպորտ
19:30
05.07.22
247

ՊՍԺ-ը նոր գլխավոր մարզիչ ունի

Img default alt hy

Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի: Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը: ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Քրիստոֆ Գալտյեն:

Ակումբի և մարզչի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր: Գալտյեի նախորդ ակումբը «Նիցցա»-ն էր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիական ՊՍԺ-ն հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին: Պոչետինոն փարիզյան ակումբի ղեկը ստանձնել էր 2021 թվականի հունվարին։ Արգենտինացու ղեկավարությամբ թիմը դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր։