Լրահոս
Միջազգային
21:52
11.06.22
291

Փրկարարները յոթ մարդու մարմին են հայտնաբերել Ապենինյան լեռներում

Img default alt hy

Փրկարարները յոթ մարդու մարմին են հայտնաբերել Ապենինյան լեռներում ուղղաթիռի կործանման վայրում՝ կենտրոնական Իտալիայի Տոսկանա և Էմիլիա Ռոմանիա սահմանին։ Այս մասին հունիսի 11-ին հայտնել է ANSA գործակալությունը։

Ուղղաթիռն օդ է բարձրացել հունիսի 9-ին Լուկկիից հյուսիսային ուղղությամբ։ Օդաչուի հետ կապն ընդհատվել է Մոդենա շրջանի լեռների վրա։ Ուղղաթիռում յոթ մարդ է եղել։ Վեց ուղևորներն էլ օտարերկրացիներ են՝ Թուրքիայի չորս քաղաքացի և երկուսը՝ Լիբանանի։