Լրահոս
Հասարակական
21:21
26.11.25
218

Փրկարար է զոհվել Տավուշում՝ հրդեհաշիջման ժամանակ. կրակը կանգնեցնել չի ստացվում

Լայնամասշտաբ հրդեհը Տավուշում փրկարարի մահվան պատճառ է դարձել: Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի, ինչի հետևանքով զոհվել է սերժանտ տարոն Սիմոնյանը: Նրա 4 ծառայակիցները հոսպիտալացվել են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նրանցից 3-ի առողջական վիճակը միջին ծանրության է, մեկինը` բավարար», հայտնում է առողջապահության նախարարությունը: