Լրահոս
Հասարակական
16:40
11.11.24
146

ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալները զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն կստանան

Img default alt hy

Օրինագծի մշակումը պայմանավորված է ինչպես ԱԱԾ-ից ՊՊԾ-ի առանձնացման հետեւանքով մի շարք օրենքներում տեխնիկական բնույթի լրացումներ կատարելու, այնպես էլ որոշ իրավահարաբերությունների վերանայման անհրաժեշտությամբ: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում նշել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը՝ քննարկմանը ներկայացնելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» եւ կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Նշենք, որ այս փոփոխություններով ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու եւ կիրառելու լիազորություն կստանան:

Զեկուցողը նշել է, որ ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենսդրական փաթեթի վերաբերյալ պատգամավորներն առաջարկություններ չեն ներկայացրել:

Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն: