Լրահոս
Քաղաքական
16:52
07.09.22
88

Պուտինը հայտարարել է ԼՂ հարցով Փաշինյանի հետ մշտական կապի մասին

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Պուտինն այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

«Բնականաբար, ամենազգայուն հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակն է: Մենք այս հարցով ամբողջ ընթացքում Ձեզ հետ խոսում ենք, մշտական կապի մեջ ենք»,- ասել է Պուտինը: