Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:30
07.09.22
91

Պուտինը և Սի Ծինպինը կարող են երկկողմ հանդիպումներ անցկացնել G20-ի և ԱԽՏՀ-ի գագաթնաժողովներում

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը կարող են այս տարի երկկողմ հանդիպումներ անցկացնել Քսանի խմբի (G20) և Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի գագաթնաժողովներում: Սեպտեմբերի 7-ին այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՉԺՀ-ում ՌԴ-ի դեսպան Անդրեյ Դենիսովը։

«Այնուհետև առաջիկայում կկայանան Ինդոնեզիայում 20-ի խմբի և Թաիլանդում ԱԽՏՀ-ի գագաթնաժողովները: Թե՛ այնտեղ և թե՛ այնտեղ մեր նախագահը հրավիրված Է: Թե՛ այնտեղ և թե՛ այնտեղ այդ հրավերները ռուսաստանյան կողմն ընդունել Է, իսկ ուղևորության հարցը կորոշենք ժամկետին մոտ օրերին այդ թվում նաև կորոնավիրուսի հաշվառմամբ»,- նշել Է նա:

«Մեր չինացի գործընկերները նույնպես, ելնելով տարբեր հանգամանքներից, որոշումներ են ընդունում իրենց ղեկավարի մասնակցության վերաբերյալ, բայց, համենայն դեպս, եթե դա պատահի, և նրանք երկուսը լինեն միասին, այնտեղ հաստատ շփումներ նույնպես կլինեն, դրանում կասկածելու հակ չկա»,- հավելել Է Դենիսովը:

«Ես չեմ հիշում այս ամբողջ ժամանակ ոչ մի միջազգային հանդիպում, եթե նրանք այնտեղ եղել են միասին, մեր (Ռուսաստանի և Չինաստանի-ծանթ. խմբ.) ղեկավարները չեն հանդիպել: Նրանք խոսելու շատ բան ունեն թե՛ երկկողմ գործերի, թե՛ միջազգային խնդիրների շուրջ, և նրանք այդ հնարավորությունը երբեք բաց չեն թողել»,- նշել Է դիվանագետը:

G20-ի գագաթնաժողովը պետք Է կայանա նոյեմբերի 15-16-ն Ինդոնեզիայի Բալի կղզում, իսկ ԱԽՏՀ-ի ղեկավարների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-19-ը Թաիլանդում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: