Լրահոս
Տարածաշրջան
19:18
09.03.23
97

Փողոցային մարտերը ստիպեցին հետքայլ անել Վրաստանի իշխանությանը

Վրաստանում բախումների պատճառ դարձած «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը հետ է կանչվել խորհրդարանից: Կառավարությունը հետքայլ է արել ընդդիմության, նախագահի ու պրոարևմտյան ուժերի ճնշման տակ: Մինչև դա Թբիլիսում իրավիճակը պայթյունավտանգ էր:

Հոտուկջոկատայինները արցունքաբեր գազով ու ջրցան մեքենայով էին փորձում ցրել ցուցարարներին, որոնք կոտրել էին խորհրդարանի պատուհանների ապակիները և ճայթուկներ նետել ներս։ 6 տասնյակ ոստիկան է տուժել գործողության ընթացքում, տուժած քաղաքացիների պաշտոնական թիվը չի հրապարակվում: