Լրահոս
Զինված ուժեր
19:32
08.07.25
821

Ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ․ ՀՀ ՊՆ

Img default alt hy

Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: 

Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։