Լրահոս
Հասարակական
16:35
09.03.23
127

ՊՆ նախկին շենքից վտարվածները սպառնում են վրանները բերել Երևանի կենտրոն

Պաշտպանության նախարարության նախկին շենքի բնակիչներն այսօր կառավարության շենքի մոտ են հավաքվել, պահանջել ՊԵԿ նախագահի հրաժարականը: Արդեն 3 շաբաթ առանց կացարանի մնացած քաղաքացիներն ահազանգում են՝ ոստիկանությունը կացարանների բանալիներ է բաժանել բաց երկնքի տակ հայտնված 127 ընտանիքից ընդամենը 30-ին:

Ի՞նչ առաջնահերթությամբ են հանրակացարանում ապրելու տեղ ստացել հենց այդ 30 ընտանիքները, կառավարության մոտ ակցիա անողները չգիտեն: Նրանք այսօր սպառնացել են իրենց վրանենրը քաղաքի կենտրոն տեղափոխել, եթե կացարանի հարցը չլուծվի: