Լրահոս
Հասարակական
23:58
10.06.25
544

Փլուզում՝ Երևանում. Շենգավիթում 3-հարկանի շենքի տանիքը փլուզվել է հյուրասենյակի վրա

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9 փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկում առաստաղի փլուզում է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com -ը։

Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիների օգնությամբ փլատակի տակից բնակչին դուրս են բերել։

Տեղում պարզվել է, որ նշված 3-հարկանի շենքի նշված բնակարանի բաղդադե առաստաղը փլուզվել է՝ լցվելով ողջ հյուրասենյակի մեջ։

Կայքի փոխանցմամբ՝ համատիրության, Շենգավիթի թաղապետարանի և բնակարանի սեփականատիրոջ հարազատներով  բնակարանը մաքրում են, հեռացնում են կարելի է ասել մի քանի բեռնատար քարերը։

Արդյոք քաղաքապետարանը կամ Շենգավիթի թաղապետարանը օգնության ձեռք կմեկնե՞ն բնակչին, դեռևս անհայտ է։