Լրահոս
Քաղաքական
12:31
13.09.22
177

Պետք է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ վարչապետ

Img default alt hy

«Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը, մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով ձգտենք խաղաղության՝ փորձելով մոտեցնել պատկերացումներն ու մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով հնարավորինս արագ ու արդյունավետ  բարեփոխենք մեր բանակն ու Զինված ուժերը՝ ապահովելու համար մեր անվտանգությունը»,-ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է, թե բոլորն ուզում են խաղաղություն, խնդիրն այն է, որ խաղաղություն ասելով՝ յուրաքանչյուր սուբյեկտ հասկանում է իր պատկերացումները ու խաղաղությունը տեղի չի ունենում այն ժամանակ, երբ պատկերացումները չեն համընկնում կամ հնարավոր չի լինում դրանք մոտեցնել։