Լրահոս
Հասարակական
15:22
05.10.22
63

Պետբյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի մի հատվածը

Img default alt hy

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են՝ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ329+820-կմ338+100 հատվածը։

Մոտ 8.2 կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Մեղրիի տարածաշրջանով։

Կապալառու կազմակերպությունը՝ «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն, կատարում է ասֆալտապատման և այլ աշխատանքներ։ Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարում է «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն: