Լրահոս
Միջազգային
16:26
04.10.22
107

Պայթյուն՝ Ուզբեկստանի քիմիական գործարանում

Img default alt hy

Հոկտեմբերի 4-ին հրդեհի հետևանքով պայթյուն Է տեղի ունեցել «Մաքսամ-Չիրչիկ» բաժնետիրական ընկերության տարածքում, որն ազոտային պարարտանյութերի` մեծությամբ երկրորդ արտադրողն Է Ուզբեկստանում (գտնվում Է Տաշքենդի մարզում): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է մարզային խոկիմիյատը (վարչակազմը):

«Հոկտեմբերի 4-ին ժամը մոտավորապես 08:30-ին (Երևանի ժամանակով 07:30-ին) գործարանի սինթեզի արտադրամասում տեղի Է ունեցել հրդեհ, որը հանգեցրել Է պայթյունի»,-ասվում Է խոկիմիյատի Telegram-ալիքում զետեղված հաղորդագրության մեջ:

Ուզբեկստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայության տվյալներով՝ ներկայում արտակարգ իրադրության վայրում աշխատում են փրկարարները և տեխնիկան, միջոցներ են ձեռնարկվում կրակը տեղայնացնելու և վերացնելու համար, պարզվում են պատահարի հետևանքները:

«Գործարանում տեղի ունեցած պայթյունի ժամանակ չեն տուժել ո՛չ աշխատակիցները, ո՛չ գործարանի մյուս արտադրական հաստատությունները, ոչ մարդկանց բնակության վայրերը, ճշտում Է հանրապետության Էնոերգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը: Պատահարի վայր Է ժամանել հանձնաժողովը՝ փոխվարչապետի ղեկավարությամբ, հավելել են գերատեսչությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: