Լրահոս
Հասարակական
15:00
09.12.25
1 093

Պայթյուն և փլուզում՝ Արմավիրի մարզի տներից մեկում. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզում, ինչի հետևանքով կա տուժած քաղաքացի: 
 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևիկ բնակավայրի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած: 
 
Դեպքի վայր են ժամանել Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվակ: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի ՝օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց: 

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տան սեփականատիրոջ, վիրավորի ինքնությունները և պայթյունի պատճառը: 
 
Ըստ նախնական տեղեկություների՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով: 

Պայթյունի հետևանքով տեղի է ունեցել նաև փլուզում և կոտրվել են տան պատուհանները: