Լրահոս
Միջազգային
13:40
10.09.22
340

«Պատրաստ լինել». Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հրամանը՝ Զինուժին

«Պատրաստ լինել անհապաղ և վճռականորեն կանխելու ցանկացած սադրանք»,- Ադրբեջանի պաշտպանության նախարարն է հրամայել զինուժի հրամկազմին:

Բաքվի տարածած հաղորադագրությունում կարդում ենք, որ նախարար Զաքիր Հասանովը բանակի հրամկազմի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանի հետ ռազմական հնարավոր բախումներ կարող են սկսվել Քելբաջարի և Լաչինի ուղղությամբ «Հայաստանի զինուժի ինտենսիվ գնդակոծության հետևանքով»։

Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականները քննարակել են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման տարածքում։